Կորպորասիոն Ամերիկա

"Կորպորասիոն Ամերիկա"-ն արգենտինական հոլդինգ է, որը բարգավաճել է ներդրված մեծ եներգիայի և բազմազան ոլորտներում ունեցած հաջողությունների շնորհիվ` աշխարհի տարբեր մասերում զարգացնելով շուկայական բարձր մրցակցությամբ աչքի ընկնող տարբեր ձեռնարկություններ:

«Կորպորասիոն Ամերիկա»-ն արգենտինական հոլդինգ է, որը զարգացել է ներդրված մեծ էներգիայի և բազմազան ոլորտներում ունեցած հաջողությունների շնորհիվ՝ աշխարհի տարբեր մասերում զարգացնելով շուկայական բարձր մրցակցությամբ աչքի ընկնող տարբեր ձեռնարկություններ:

Հոլդինգը իր գործունեությունը սկսել է թեթև արդյունաբերությունից՝ բամբակագործությունից, մանվածքի վերամշակումից և գործվածքի ձևավորումից:

Ներգրավվելով հաղորդակցության ոլորտ՝ ստեղծել է մուլտիմեդիա ցանց, որը սկզբնապես ներառում էր Լատինական Ամերիկայի ամենազարգացած մալուխային հեռուստատեսության համակարգը, այդ թվում՝ ռադիոն, մամուլը և հեռարձակվող հեռուստատեսությունը:

Հետագայում այն ընդարձակել է իր գործունեությունը նոր բնագավառներում:

Օդանավակայաններ

Հանդես է գալիս որպես օդանավակայանների և բեռնային համալիրների կոնցեսիոներ Եվրոպայի և Լատինական Ամերիկայի հիսուներեք օդանավակայաններում: Այս գործընթացը ներառում է օդանավակայանի կառավարման, ինչպես նաև վառելանյութի առևտրի հետ կապված գործունեություն, բեռնային համալիրներին և այլ նմանատիպ ծառայություններ:

Գյուղատնտեսական արտադրություն

Արգենտինայի տարբեր շրջաններում ընկերությունը մշակում է ավելի քան 100.000 հեկտար հողատարածք, որտեղ աճեցվում է հացահատիկային և այլ բույսերի բազմազան տեսականի, և որից 20.000 հեկտարը ոռոգվում է: Բացի այդ, ժամանակակից գենետիկական տեխնոլոգիաների կիրառմամբ ընկերության կողմից բուծվում են 20.000 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ: Արգենտինայի անասնապահական ոլորտում կազմակերպված մրցույթներում այդ նվաճումները գնահատվել են ըստ արժանվույն. ընկերությունն արժանացել է ամենակարևոր մրցանակներին: Հողերն օգտագործվում են գինեգործության, հացահատիկի և ձիթասերմի աճեցման համար: Նմանատիպ բազմաթիվ նոր նախաձեռնություններ աշխարհի տարբեր երկրներում զարգացման ընթացքում են:

Ծառայություններ

«Կորպորասիոն Ամերիկա»-ն զբաղվում է Հայաստանի առաջատար բանկերից մեկի կառավարմամբ և կոնցեսիոն պայմանագրի իրավունքով տնօրինում երկրի պաշտոնական փոստային ծառայությունը:

Էներգետիկա

Ընկերությունը ստեղծել է բիոդիզելային գործարան, որը տարեկան արտադրում է 240.000 տոննա վառելանյութ, իսկ հետագա տարիների համար նախատեսվում է 1 մլն տոննա վառելանյութի արտադրություն:

«Ունիտեք Էներջի» ընկերության և «ՎԸԸ» նավթային ընկերության միջոցով Լատինական Ամերիկայում գործողությունները կկենտրոնանան ածխաջրածնի ուսումնասիրության և արտադրության ոլորտում:

Ենթակառուցվածքային գործունեություն

Որպես ճանապարհային կոնցեսիոներ՝ ընկերությունը Արգենտինայում կառուցել է ավելի քան 1200 կմ երկարությամբ երթուղային ճանապարհներ, ինչպես նաև օդանավակայանների թռիչքուղիներ:

Տեխնոլոգիա

2013թ. փետրվար ամսին «Ունիտեք Բլու»-ի կողմից բացվել է Հարավային Ամերիկայի` նանոտեխնոլոգիաների առաջին գործարանը: «Կորպորասիոն Ամերիկա»-ն է տարածաշրջանում սիլիցիումե չիպերի, «սմարթ» քարտերի և լուսադիոդային լամպերի արտադրության առաջամարտիկը: